ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝ դեպի ՄՄ

ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝ դեպի ՄՄ
25.01.2014 | 17:04

Մամուլում հրապարկվել էին տեղեկություններ այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է դադարեցնել Հայաստանում իր կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրեր:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեր զրույցի ժամանակ այդ առթիվ նշեց, որ ինքը եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ միշտ էլ արծարծել է Հայաստանում ժողովրդավարությանը, բազմակարծությանը օժանդակելու հարցը:

«Խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակությանը հատկացվող գումարներն անհամեմատ փոքր են, քան՝ իշխանություններին հատկացվող գումարները: Պետք է լինի գումարների ծախսման նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն, թափանցիկություն, հաշվետվողականություն: Հանրությունը պետք է մանրամասն իմանա, թե ինչ նպատակներով են ծախսվում հատկացվող ֆինանսները: Այլապես անհեթեթ է, երբ ԵՄ-ն գումար է տրամադրում ՀՀ ԱԺ-ի զարգացման համար, բայց կարող են այդ գումարով Մաքսային միությանը միանալու օրենսդրություն մշակել»,- նշեց մեր զրուցակիցը:

Լևոն Բարսեղյանը համոզված է, որ թե՛ իշխանություններին, թե՛ քաղաքացիական հասարակությանը ԵՄ-ն կտրամադրի գումարներ, բայց դա կլինի վերահսկվող մեխանիզմներով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ